News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը Մեքսիկայում G20-ի շրջանակում անցկացված երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվել են շարունակել քննարկումները հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) բնագավառում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ամերիկյան առաջնորդի ազգային անվտանգության գծով տեղակալ Բեն Ռոդսը:

«Նրանք պայմանավորվել են ՀՀՊ-ի մասին քննարկումները շարունակել տեխնիկական մակարդակով` քաղաքական ավելի լայն երկխոսության փնտրտուքով, երբ մենք կվանենք երկկողմ մտահոգությունները այդ կապակցությամբ», - ասել է նա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար կարեւոր էր լսել ամերիկյան կողմի փաստարկներն այն մասին, թե ինչի է ձգտում կամ չի ձգտում ՀՀՊ-ի հետ կապված:

Նա վստահություն է հայտնել, որ ամերիկացիներն ու ռուսները «կարող են լուծել այդ հարցը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման եւ Պուտինը  մտադիր են նաեւ որպես առաջնային խնդիր կատարել ՌՀՍ-ի վերաբերյալ նոր պայմանագիրը եւ շարունակել ռազմավարական կայունության հարցերով քննարկումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ