News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հունիսի 18-ին գողերի խոշոր ավազակախումբ է վնասազերծվել: Կազմակերպված հանցավոր խումբը, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ,  հիմնականում բաղկացած է եղել Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչներից: Նրանց երկար ժամանակ հետեւել են: Ձերբակալությունը, ինչպես տեղեկացրել է դեպքի վայր ժամանած փաստաբան Ռուսլան Պոդգորնին, անցկացվել է «ոստիկանական լիակատար ամենաթողության» պայմաններում եւ օրենքի խախտմամբ:

Հինգ ավազակներ քաղաքով ընթանում էին երկու «Land Cruiser» ավտոմեքենաներով, երբ ավտոմեքենաները շրջափակման մեջ են առնվել «Կոֆե-Հաուս» սրճարանի մոտ: Մի քանի րոպեում իրավապահներին հաջողվել է զինաթափել եւ անշարժացնել հանցագործներին, նրանցից բռնագրավել են երկու ատրճանակ: Ականատեսները Tweter-ում գրել են, որ կրակոցներ են լսել  «Եվրոպական» առեւտրի կենտրոնի մոտ:

Ինչպես պարզել է Life News-ը, բոլոր ձերբակալվածները Հյուսիսային Կովկասի բնակիչներ են: Նրանց շարքում է Ադամ Թարամովը, ով նախքան այդ Մոսկվայում զբաղվում էր առեւտրով: Առողջական վիճակի վատացման պատճառով որոշում է կայացվել կասկածյալին հանձնել բժիշկներին:

Մնացած չորսը` Ադամ Քասաեւը, Մամեդ Թումաեւը, Սերգեյ Բասկովը եւ Բարզանի Դադաեւը տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք:

Բոլոր ձերբակալվածները կասկածվում են զենքի անօրինական պահման մեջ: Բացի այդ, որոշ տվյալներով, մեքենաներում թմրանյութեր են գտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ