News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Պեկինի բնակիչներն ահաբեկվել են սնկաձեւ ամպի պատճառով, որ հայտնվել էր Չինաստանի մայրաքաղաքի երկնքում, նախորդ շաբաթ:

Ահռելի սունկը, որ նման էր ատոմային ռումբից հետո առաջացած ամպին, հայտնվել է երեկոյան, եւ մնացել մոտ մեկ ժամ` ձգվելով մի քանի կիլոմետր, հաղորդում է NTDTV-ն:

Բացի այդ, ահռելի զանգվածից պարբերաբար կայծակի պարպումներ են եղել:

Փորձագետների պնդմամբ, ամպը բացարձակապես անվտանգ է եղել:

Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի տվյալներով, դա ընդամենը հսկա անձրեւային ամպ է եղել, իսկ արտառոց տեսքը ձեւավորվել է այն պատճառով, որ ամպը նախ ուղղահայաց է առաջացել, իսկ օդի առավել տաք շերտերի հետ շփումից սկսել է ձգվել հորիզոնական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ