News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պինանգում (Մալազիա), հունիսի 17-ին, մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հավատք եւ կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը:

Յոթօրյա ժողովի ընթացքում հանձնախումբն ամփոփելու է վերջին վեց տարիների իր աշխատանքները` քննարկելով եկեղեցաբանական եւ բարոյագիտական փաստաթղթեր, ինչպես նաեւ անդրադառնալու է Եկեղեցում հեղինակության աղբյուրների հարցի ուսումնասիրությանը:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը ժողովին ներկայացնում է Մայր աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ