News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա` հունիսի 19-ի, արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ըտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Նելսոն Զուլոյանի, Դավիթ Կարապետյանի, Դիանա Գազիյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները:

Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Թադևոսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 2 արձանագրությունը`  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմվել է արձանագրություն` ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Հայկի Մարգարյանին տալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ