News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում մարմնավաճառությունն ու կավատությունը ծաղկում է, քանի որ դա ձեռնտու է այն մարմիններին, որոնք կոչված են կանխել այդ երեւույթը` օրենքի տառի համաձայն: Այդ մասին այսօր` հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ըստ Բաբայանի` օրենքն արգելում է այդ երեւույթը, հետեւաբար պատկան մարմինները պետք է այնքան «բարի» գտնվեն, որ թույլ չտան մարմնավաճառներին կանգնել հասարակական վայրերում:

«Մինչդեռ մարմնավաճառների եկամուտը կիսվում է 50/50 սկզբունքով: Իսկ եթե պնդում են, որ մարմինը մարդու սեփականությունն է, եւ նա վարվում է իր մարմնի հետ ինչպես կամենա` մատուցելով ծառայություն, ապա, ըստ օրենքի, պետք է այդ ծառայությունը բերել հարկային դաշտ, ինչպես նաեւ ստուգել ծառայություն մատուցող ապրանքը, քանի որ այն կարող է վնաս հասցնել սպառողին»,- ասաց Բաբայանը` նշելով, որ եթե մարդն իրավունք ունի մարմնավաճառությամբ զբաղվել, ապա մնացած մարդիկ էլ իրավունք ունեն առողջ ապրել:

Ինչ վերաբերում է հասարակական վայրերում մարմնավաճառների կուտակումներից ձերբազատվելուն, ըստ Բաբայանի, անհրաժեշտ է, որ բոլոր այգիներում, պուրակներում ու մնացած հասարակական վայրերում մինչեւ ուշ գիշեր կազմակերպվեն զանգվածային միջոցառումներ եւ լինի լուսավորություն: Բացի այդ, նրա կարծիքով, եթե մարմնավաճառների մատուցած ծառայությունները բերվեն հարկային դաշտ, ապա նրանց հնարավոր կլինի, խաղատների տարբերակով, դուրս հանել քաղաքի սահմաններից:

Պատասխանելով այն դիտարկմանը, որ պահանջարկ չունենալու պարագայում մարմնավաճառությունը չէր ծաղկի, նա ասաց. «Անգլիացի գիտնականներն ապացուցել են, որ առանց սիրո սեքսով զբաղվելը վնասում է առողջությանը: Այնպես որ մարմնավաճառների մոտ գնալը, որեւէ խնդիր չի լուծում, այլեւ վատթարացնում է այն»:

Ասուլիսի մյուս բանախոս, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ, նախ հիշեց իր տատիկի խրատները եւ այն, որ հնում մարդիկ ավելի բարոյական էին, ապա նշեց. «20-րդ դարի երկրորդ կեսն ու 21-րդ դարը մարդկության պատմության ամենազզվելի դարերն են, քանի որ մարդային արժեքներն ամբողջովին խեղաթյուրվել են: Ես հայ եմ, ոչ մեկից ոչ լավը, ոչ էլ վատը: Եթե այսօր մեր ազգի մի մասը մարմնավաճառ դառնա, մի մասը թմրամոլ, մի մասը եհովական, մյուս մասն էլ «գալուբոյ», ապա ի՞նչ է լինելու մեր ազգի վերջը: Մենք պարտք ունենք տալու մեր ազգը կոտորողներին: Ո՞վ պետք է դա անի»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ