News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները, թվով 27 դպրոցականներ եւ ուսանող-երիտասարդներ, ովքեր հունիսի 6-ից պեղումներ են իրականացնում դպրոցի ուսումնական պեղավայրում, վաղը` հունիսի 20-ին կիրականացնեն վերջին պեղումները:

Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով վերստեղծված հնավայրում պատանի հնագետները 1-ին գործնական քայլերը հնագիտության բնագավառում իրականացրել են պայմանական A եւ B քառակուսիներում ու կարողացել են հնագիտական միջամտությունների միջոցով հողածածկ հնավայրից լույս աշխարհ բերել ուրարտական խեցեղենի եւ որմնանկարների նմուշներ, հայտնաբերել են ամրոցի տնտեսական հատվածը` սալապատ հատակով, խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների ոսկորների մնացորդներ, տարողունակ կարասներ, սեպագիր արձանագրություն եւ այլն:  Նրանք սովորել են, թե ինչպես պետք է պահպանության հանձնելուց առաջ դասակարգել  բացահայտված գտածոները եւ կազմել դրանց նկարագրությունները:

Պեղումների ընթացքում սկսնակները հնարավորություն են ունեցել դիտել նաեւ հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները եւ իրենց կողմից կիրառվող միջամտությունների մեթոդը «համեմատել»  պրոֆեսիոնալների աշխատանքի հետ:

Վերջին պեղումները պատանիները կիրականացնեն հունիսի 20-ին, ժամը 16:30-20:15-ի ընթացքում: Իսկ  հունիսի 21-ին նախատեսվում է ուսումնական հնավայրի «կոնսերվացումը»: «Պատանի հնագետ» դպրոցի 2-րդ դասընթացը նախատեսվում է  2013թ. մայիս ամիսին:

Տպել
Ամենաշատ