News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ տնտեսվարողի բիզնես ակնկալիքները չեն արդարացվում, ապա  տրամաբանական չէ խնդիրը պայմանավորել գազի գործոնով, այլ անհրաժեշտ է  արդյունավետ կառավարման ուղիներ մշակել: Այդ մասին նշեցին «ՀայՌուսգազարդ» ընկերությունից` պատասխանելով NEWS.am-ի դիտարկմանը, թե ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի ներկայացուցիչների կողմից օրերս հայտարարություններ են հնչել այն մասին, թե ջերմոցային տնտեսությունները ստիպված են դադարեցնել իրենց աշխատանքը գազամատակարարման անընդունելի պայմանների եւ «ՀայՌուսգազարդ»-ին ունեցած պարտքերի պատճառով` մատնանշելով  բնական գազի սակագնի բարձրացումը, գազի անբավարար որակը եւ այլն:

«Հարցի առնչությամբ նախ նշենք, որ թե ջերմոցային տնտեսությունները, թե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը տնտեսվարող սուբյեկտներ են եւ իրենց գործունեության տիրույթում առաջնորդվում են բացառապես բիզնեսի կառավարման նորմերով: Եւ երեւի թե հարկ չկա լրացուցիչ մանրամասնելու, որ «ՀայՌուսգազարդ»-ը` որպես տնտեսվարող սուբյեկտ, այլ տնտեսվարողների բիզնեսի նկատմամբ  սոցիալական պատասխանատվություն չի կրում: Ավելին, ելնելով շուկայական օրենքի պահանջներից, պարտավոր է բացառել սպառողների նկատմամբ խտրական  մոտեցումը եւ  հավասար դաշտ ապահովել բոլորի համար: Տնտեսական տարբեր գործոններով պայմանավորված հնարավոր է շուկան նվազեցնելու ռիսկ արձանագրվի, սակայն  առաջին հերթին  ընկերությունն ունի իր ֆինասական կայունությունն ապահովելու պարտականություն, հետեւաբար  մատակարար-սպառող պայմանագրային  հարբերություններում հուսալի ու անվտանգ գազամատակարարումից  բացի  առկա է նաեւ ֆինանսական կարգապահության պահանջ:

Ինչ վերաբերում է մենատնտեսների համար անընդունելի պայմաններին`  բարձր սակագնին  ու մատակարավող  գազի որակին, ապա Ընկերությունը բազմաթիվ անգամ այս հարցերի հետ կապված մեկնաբանություններ ներկայացրել է. գազի գինը  պայմանավորված է  էներգակիրների միջազգային  շուկայի, ինչպես նաեւ սոցիալ –տնտեսական  քաղաքականության գործոններով, իսկ  մատակարարվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտներին, որի հետ կապված  «ՀայՌուսգազարդը » պատրաստ է  գազի որակի համատեղ  փոխստուգումներ իրականացնել ցանկացած տեղում ցանկացած ժամանակ:

Եվ ընդհանրապես, երբ տնտեսվարողի բիզնես ակնկալիքներ չեն արդարացվում, ապա  տրամաբանական չէ խնդիրը պայմանավորել գազի գործոնով, այլ անհրաժեշտ է  արդյունավետ կառավարման ուղիներ մշակել»,- ասված է ընկերության պատասխանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ