News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհուրդը, որը երկիրը ղեկավարում է Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո, չի շտապում հրաժեշտ տալ իշխանությանը` մոռանալով  նախքան նոր նախագահի ընտրությունները տված խոստումը: Պաշտոնական արդյունքները դեռ չեն հայտարարվել, իսկ խորհուրդը ժամանակավոր Սահմանադրություն է հրապարակել, որում բանակը լայն իրավասություններ ունի, որոնք սահմանափակում են ապագա նախագահի լիազորությունները:

Մասնավորապես, նախագահը զրկվում է գերագույն հրամանատարի պաշտոնից: Նա չի կարող պատերազմ հայտարարել եւ հաշտություն կնքել: Միաժամանակ բանակն իրավունք ունի վերահսկել բյուջետային քաղաքականությունը:

Բացի այդ, գործադիր իշխանության գործոռույթները, նախքան խորհրդարանի ձեւավորումը, անցնում է բանակին:

Եգիպտոսում եւ դրա սահմաններից դուրս բանակային հրամանատարության նախաձեռնությունը ընդունել են իբրեւ ռազմական հեղաշրջում, գրում է NEWSru.co.il-ը:

Հիշեցնենք, թեեւ Եգիպտոսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն միայն հունիսի 21-ին, «Մահմեդական եղբայրների»  թեկնածու Մուհամեդ Մուրսին արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին: Ավելի վաղ նա նոր հեղափոխություն էր խոստացել արդյունքները կեղծելու դեպքում, այլ խոսքով` իր չընտրվելու դեպքում:

Ի տարբերություն ընտրազանգվածի` զինվորականները պաշտպանում են Մուրսիի մրցակից, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքին:

Երկու ուժերի հակասությունը նոր հակամարտության կհանգեցնի, վստահ են փորձագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ