News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Մարք Քյուբանը վաճառել է Facebook սոցիալական ցանցի` իրեն պատկանող բաժնետոմսերը: Նա հայտարարել է, որ սխալվել է, որոշելով, որ IPO իրականացնելուց  հետո Facebook-ի բաժնետոմսերի պահանջարկը կաճի:

Եթե Facebook-ը IPO իրականացնելու ընթացքում ավելի քիչ բաժնետոմսեր թողարկեր, հիմա դրանց գինը թողարկման գնից ավելի բարձր կլիներ, նշել է միլիարդատերը:

Մայիսի վերջին Քյուբանը հայտարարել էր, որ գնել է Facebook-ի 150 հազար բաժնետոմս` երեք տրանշներով: Նրա խոսքով, ինքը 50 հազար բաժնետոմս ձեռք է բերել յուրաքանչյուրը 33 դոլարով, 50 հազար բաժնետոմս` 31,97 դոլարով եւ եւս 50 հազար բաժնետոմս` 32,5 դոլարով, հաղորդում է Lenta.ru-ն:

Սկզբում սոցիալական ցանցի ակցիաները բորսայում տեղաբաշխվել են հատը 38 դոլար արժեքով, սակայն IPO-ի արդեն հաջորդ օրը դրանց գինն ընկել է:

Քյուբանը մի քանի մեդիահոլդինգների սեփականատեր է եւ ինտերնետ-նախագծերի ներդրող: Նրա կարողությունը գնահատվում է 2,3 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ