News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է»,- կարծում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն, որն անցած ընտրություններում ընդգրկված էր «Ժառանգության» համամասնական ցուցակում:

«Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ  թեեւ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաեւ չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ:

Ավելին, մեր զրուցակիցը բավականին վիճելի է համարում պնդումը, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ, այդ դեպքում կարելի է ասել նաեւ, որ գյուղատնտեսությունն ու առողջապահությունն էլ քաղաքականության հետ կապ չունեն ու հիշելով ընտրությունների շրջանում տարածված հումորը, որ «Հանրապետական» հիվանդանոց կա «Բարգավաճ» հիվանդանոց չկա, այս ամենին հումորով է վերաբերվում:

«ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդիմություն, որովհետեւ, եթե այդ մարդկանց եւ իրենց պարտնյորների պատկերացրած երկիրը բնութագրենք, ինչքան էլ Սերժի դուրը չգա` երկիրը երկիր չի»,- նշել է Ռուբինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ