News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ օրերս Մանվել Գրիգորյանն իր մտերիմների մոտ բողոքել է լրագրողներից, թե` էդ աննամուսներն էլի գլխիս սարքեցին, նկատի ունենալով լուրը, որ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ինքն է եղել քվեաթերթիկի վրա «Մուկ» գրողը:

«Որ ես ուզենայի իրան տենց բան ասեի, կէթայի-դեմը կկանգնեի-ուղիղ կասի, ընչի՞ պըտի հեդվից գրեի, որ ի՞նչ»,- նեղսրտել է գեներալը: Որ գեներալ Մանվելը կարող է եւ ուղիղ դեմքին «ասել», հաստատ է. երկու տարի առաջ Էջմիածնում տեղի ունեցած մի արարողության ժամանակ նա մոտեցել է Հովիկ Աբրահամյանին ու հետեւից «մլավել»` «մյա՜ու»:

Ի դեպ, օրերս գեներալն ԱԺ է տարել իր թոռնիկին,  երեւի ցանկացել է թոռնիկին ցույց տալ, թե որտեղ եւ ինչ աշխատանքային պայմաններում է պապիկը զբաղվելու օրինաստեղծ գործունեությամբ, գրում է «Հրապարակը»:

Տպել
Ամենաշատ