News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արմավիրի բաժնի  ծառայողները հունիսի 19-ին, ժամը 20.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մրգաշատ գյուղից բերման են ենթարկել նախկինում դատված, 26-ամյա Թելման Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Հ.-ն մայիսի 4-ի գիշերը, բաց պատուհանից մուտք գործելով, Նորապատ գյուղի մի բնակչի տնից գողացել է «Ֆիլիպս» և «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսներ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Թելման Հ.-ն ձերբակալված է: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ