News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից, որտեղ նա պառկած է:

Նրանց փոխանցմամբ`  որեւէ բժշկական միջամտություն այլեւս չի արվել, սպասողական վիճակ է, սպասում են հիվանդի դիմադրողականության բարձրացմանը Ծեծի ենթարկված մյուս երկու բժիշկների առողջական վիճակը կայուն ծանր է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  հունիսի 17-ին` ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Մեր տեղեկություններով` ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն է եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

Հարուցվել է քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»): Արդեն ձերբակալվել է «Հարսնաքար» ռեստորանի մենեջերը, անվտանգության աշխատակիցներից  երկուսը, որոնցից մեկը տուժող բժիշկ Վահե Ավետյանին ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանն է, ինչպես նաեւ մատուցողը: Ոստիկանությունն հարցաքննել է տուժողներից 4 հոգու:

 

Տպել
Ամենաշատ