News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին` ժամը 23-ի սահմաններում, դաժան ծեծի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 հոգի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությանը մոտ կանգնած իրազեկ աղբյուրները: Նրանց փոխանցմամբ` ձերբակալվել է «Հարսնաքար» ռեստորանի մենեջերը, անվտանգության աշխատակիցներից  երկուսը, որոնցից մեկը տուժող բժիշկ Վահե Ավետյանին ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանն է, ինչպես նաեւ մատուցող:

Ոստիկանությունն արդեն հարցաքննել է տուժողներից 4 հոգու: Մեր աղբյուրները չբացառեցին, որ հնարավոր է նոր ձերբակակլություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  հունիսի 17-ին` ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Մեր տեղեկություններով` ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն է եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

Հարուցվել է քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Տպել
Ամենաշատ