News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաղը` հունիսի 21-ին մեկնարկող Մոսկվայի 34-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող ծրագրերում Հայաստանի կինոարտադրությունը եւս ներկա կլինի: NEWS.am-ին «ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄ» ընկերությունից հայտնեցին, որ իր նշանակությամբ երկրորդ  «Հեռանկարներ»  մրցութային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսերներ Միքայել Պողոսյանի եւ Թերեզա Վարժապետյանի «Եթե բոլորը» ֆիլմը:

Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերերի (EAVE) կողմից անցկացվող Եվրոպական լավագույն կինոնախագծերի BEST մրցույթում ընդգրկված է ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի, սցենարիստներ Մարինե Զաքարյանի եւ Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» (Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ) կինոնախագիծը:

Համատեղ արտադրության ֆորումում ընտրված 23 նախագծերի մեջ են «Կորած թռչուններ» ֆիլմը (արտադրողներ` Kara Kedi Film, Թուրքիա, Պարալլելս Ֆիլմ, Հայաստան, ռեժիսոր` Արեն Պերդեցի, Թուրքիա, պրոդյուսերներ` Էլա Ալյամաչ, Հովհաննես Գալստյան) եւ «Ձգված լարի վրա» ֆիլմը, (արտադրող` Բարս Մեդիա, ռեժիսոր Լեւոն Մինասյան, պրոդյուսեր Վահան Հովհաննիսյան): Բոլոր չորս նախագծերը միջազգային համատեղ արտադրություններ են եւ իրականացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ