News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության հնգամյա ծրագրին: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, տարակուսանքի հերթական պատճառը «Ազատություն» ռադիոկայանի եթերում «նախարարներից մեկի» ելույթն էր: «Ես ուղղակի ցնցված էի, լրագրողի հարցին, թե ինչու չկան հստակ մեխանիզմներ, այսպիսի պատասխան հնչեց. «Չարժե կառավարության ծրագրում դրա կատարման մեխանիզմներ որոնել»: Ինչպե՞ս: Կառավարության ծրագրում մենք առաջին հերթին պետք է գտնենք հենց մեխանիզմները: Օրինակ 100 հազար նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակը: Ինչպե՞ս եւ ինչի՞ հաշվին եք ստեղծելու»,- ասել է Զոհրաբյանը:

Սակայն, պատգամավորի խոսքով, ծրագրի վերջում բարեխղճորեն նշված են բոլոր ռիսկերը, որոնց դեպքում կառավարությունը կարող է իր վրայից հանել ծրագրի իրագործման համար պատասխանատվությունը: «Շատ դեպքերում տպավորությունս այնպիսին է, որ ճգնաժամը փրկօղակ, ձեռքերը լվանալու միջոց է դարձել ծրագրի մասին մոռանալու համար»,- ասել է  Զոհրաբյանը:

Նրա խոսքով, իշխող կուսակցությունը, թեեւ միտված է լուրջ բարեփոխումների, սակայն որեւէ փոփոխություն չի արել կառավարության կազմում: «Նույն թիմը` նույն քաղաքականությամբ եւ գաղափարախոսությամբ, հավակնում է շարունակել սկսած եւ ավարտին չհասցված գործը»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ