News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում իրական իշխանությունը ոչ թե կառավարությունն է, այլ` գավառական կլաններն ու բիզնես-խմբերը:, հենց դա էլ ձախողման է դատապարտում կառավարության ցանկացած, անգամ լավագույն նախաձեռնությունը: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

«Եկեք հարց տանք, ո՞վ է պատասխանատու ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակի համար: Արդյոք կառավարությո՞ւնը: Ցավոք տեսնում եմ, որ գործող կաբինետը, որտեղ շատ ինտելեկտուալ եւ մտածող մարդիկ կան, իմ ընկերները, կառավարություն չէ, որ պատասխան կտա առաջընթացի կամ հետընթացի, սոցիալական կամ տնտեսական վիճակի համար: Ցավում եմ, որ ինձ թվում է, որ մեր կառավարությունը, եւ այդպես գործնականում եղել է միշտ, վարագույր է այլ ուժերի` գավառական, տնտեսական կլանների համար: Նրանց ներկայացուցիչները կան այս դահլիճում: Ուստի չպահանջենք կառավարությունից այն, ինչ չեն կարող անել: Բայց նաեւ թող կառավարությունը չխոստանա այն, ինչ չի կարող անել:

Հակառակ դեպքում մենք ստիպված ենք ստանալ եւ գնահատել ի սկզբանե չիրականացվող փաստաթղթեր: Իրավիճակը, երբ իշխանությունը չի գտնվում կառավարության ձեռքին, կարող է փոխվել միայն մի դեպքում` անկեղծության: Նման անկեղծություն դահլիճում չի հնչում: Երբ ես լսում եմ կառավարության հարգելի ներկայացուցիչների ելույթները` աշխատավարձերը 2,5 անգամ բարձրացնելու, տնտեսությանն աջակցելու եւ համակարգելու հնարավորության, իմ սոցիալիստի հոգին ուրախանում է: Բայց երբ մենք այդ մասին խոսում էինք նախընտրական քարոզարշավի ժամանակ, Հանրապետական կուսակցության մեր գործընկերները առարկում էին, ասելով թե դա  անհնար է, իրատեսական չէ, ի՞նչ միջոցներով: Պարզվեց, որ այդ ամենը հնարավոր է:

Բայց թող ոչ ոք մեզ չմեղադրի, մենք ոչ մի րոպե չենք կասկածում, որ ամբիոնից ձախ նստած անձինք (կառավարությունը-խմբ.) մեզնից քիչ են սիրում հայրենիքը: Կամ չեն կարող կատարել այն, ինչ խոստանում են, քանի որ գիտելիքներ եւ ընդունակություններ չունեն: Ունեն: Եւ հայրենիքն են սիրում: Բայց երկրի կառավարման մեխանիզմը թույլ չի տալիս իրացնել որեւէ ծրագիր: Եւ եթե մենք չնայենք վարագույրի հետեւը, չմաքրենք, չլվանանք, ինչ-որ բան էլ դեն չնետենք, դեպի լավը փոփոխություններ չարժե ակնկալել»,- ամփոփել է Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ