News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վաղը` հունիսի 21-ի երեկոյան, Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված են կազմակերպչական հարցեր: Իսկ թե կքննարկվի գործադիր իշխանության ձեւավորման, մասնավորապես`  մարզպետների նշանակման հարցը, նա ոչ բացառեց, ոչ էլ հաստատեց այդ հանգամանքը:

Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նախորդ նիստում հայտնի էին դարձել նախարարների անունները:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր, թե որ մարզպետները կպաշտոնավարեն եւ որոնք կփոխվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ