News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտի» հարցին, թե ինչ կանի, եթե մտնի «Հարսնաքար» ռեստորանային համալիր եւ այնտեղ արտակարգ իրավիճակի հանդիպի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանել է. «Ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ այնտեղ, չգիտեմ ինչ ի նկատի ունեք»:

«Նախարարը նշեց, որ 2 անգամ այցելել է  «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մենք հետաքրքրվեցինք՝ կոստյումո՞վ եք եղել, սպորտային հագուստով չե՞ք փորձել մտնել, ինչին պարոն Երիցյանը պատասխանեց, որ հարսանիքի է գնացել. «Հարսանիքի սպորտային հագուստո՞վ գնայի: Ես միայն հարսանիքի եմ եղել եւ բնականաբար կոստյումով: Դա հարգանք է՝ մյուսների նկատմամբ»:

Ռեստորանում կատարված ծանր հետեւանքներով դեպքի մանրամասներին նախարարը տեղյակ չէ. «Գիտեմ, որ ինչ-որ միջադեպ է եղել, բայց մանրամասն տեղյակ չեմ»: Նախարարը նշեց, որ  իր ոլորտում շատ անելիքներ կան, բյուջեն էլ, ինչպես միշտ, սուղ է:

Մեր դիտարկմանը՝ Սեւանում երիտասարդների կյանքը փրկելուց հետո Ձեր հեղինակությունը բավականին բարձրացավ՝ որպես նախարար, նման արձագանքներ Ձեզ չե՞ն հասել, պարոն Երիցյանը պատասխանեց, որ ինքն աշխատում է իր առջեւ դրված խնդիրները կատարել եւ եթե հարկ լինի՝ էլի փրկել մարդկանց կյանքը»,- գրում է «Առավոտը»:

Տպել
Ամենաշատ