News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողի անունը հայտարարելը անորոշ ժամկետով հետաձգվել է: Այդ մասին ասվում է Գերագույն ընտրական հանձնաժողովի հայտարարությունում:

 Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն  հունիսի 21-ին։ Քվեարկության արդյունքների հրապարակման նոր ամսաթիվը փաստաթղթում չի ճշտվում։

Ըստ հայտարարության՝ դատարանները պետք է վերանայեն շուրջ 400 բողոք, որոնք ներկայացվել են Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետ եղած Ահմեդ Շաֆիկի եւ «Մահմեդական եղբայրների» թեկնածու Մոհամեդ Մուրսիի կողմից, հայտնում է  «Ռոսբալտը»:

Գիշերը հազարավոր մարդիկ դուրս են եկել Կահիրեի Թահրիրի հրապարակ։ Նրանք զինվորականներից պահանջում են անմիջապես փոխանցել իշխանությունը, հաղորդում է «Առաջին ալիքը»:

Հունիսի 16-17-ը Եգիպտոսում տեղի է ունեցել պետության նոր ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին նախկին վարչապետ, պաշտոնաթող գեներալ Ահմեդ Շաֆիկը եւ իսլամական  «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին։ Երկու թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ