News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների նոր` թվով 16-րդ փաթեթն է պատրաստում: Սպասվում է, որ նոր սահմանափակումները ԵՄ երկրների ԱԳ նախարարները կընդունեն հունիսի 25-ին, Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Բրյուսելի իր աղբյուրը:

Խոսքը Սիրիայում եւս մեկ ֆիզիակական անձի եւ 5 իրավաբանական անձանց ԵՄ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին է: Նախատեսվում է արգելել եվրոպական ապահովագրական ընկերությունների կողմից Սիրիա զենքի տեղափոխման ապահովագրությունը:

Ներկայումս ԵՄ «սեւ ցուցակում» կան տասնյակ մարդիկ եւ կազմակերպություններ, որոնք մտերիմ են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Հունիսի 17-ին, ուժի մեջ է մտել ԵՄ խորհրդի որոշումը, որով արգելք է դրվել շքեղության եւ երկակի նշանակության ապրանքների Սիրիա ներկրման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ