News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության խարարների խորհրդի նիստին, որը կկայանա հուլիսի 5-ին Կալինինգրադում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռազմական գերատեսչությունների ղեկավարները, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորությամբ կքննարկեն ռուսական սոցիալ-տնտեսական նշանակության ուղեծրային խմբավորման եւ տիեզերական սարքերի ԱՊՀ երկրների զինված ուժերի շահերի համապատասխան համատեղ օգտագործման կարգի հարցերը»,- ասել է Սեւաստյանով։

Նրա խոսքով՝ նախարարները կհաստատեն ռազմաօդային, հակահրթիռային հրամանատարշտաբային համատեղ «Մաքուր երկինք-2012» զորավարժությունների նախագիծը, որը նախատեսվում է անցկացնել Ղազախստանի տարածքում, ինչպես նաեւ կհստակեցնեն 2013թ. համատեղ միջոցառումների ցանկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ