News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հաստատվել է Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի օդանավի` Ջակարտայում կործանման հետեւանքով 9 մարդու զոհվելու մասին տեղեկությունը:

Կործանված ինքնաթիռում կային 7 զինվորականներ, լրատվական VIVAnews պորտալին հայտնել է Ինդոնեզիայի ՌՕՈՒ ներկայացուցիչ Ազման Յունուսը: Նրանցից վեցը զոհվել են: Ծանր վնասվածքներ ստացած երկրորդ օդաչուն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Այն տներում, ուր մխրճվել էր ինքնաթիռը, զոհվել են երկու մեծահասակներ եւ մեկ երեխա, Detik.com ինտերնետ-պորտալին հայտնել է Ինդոնեզիայի Զինված ուժերի ներկայացուցիչ Իսկանդար Սիտոմպուլը: Նրա խոսքով, այս թիվը կարող է աճել:

Վթարի վայրից մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 35 բնակիչներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ինդոնեզիայի ՌՕՈՒ Fokker-27 ինքնաթիռն ընկել է Խալիմ օդանավակայանից ոչ հեռու գտնվող Ռաջավալի բնակավայրի 2 շենքերի վրա: Ընկնելուց հետո ինքնաթիռը պայթել էր, ուժեղ հրդեհը ներառել էր մինչեւ 6 շենքեր:

Այժմ դեպքի վայր են տեղափոխվում հակահրդեհային ծառայության տասնյակ ջոկատներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ