News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, այսօր` հունիսի 21-ի առավոտյան, ժամը 08.11-ին ահազանգ է ստացել, որ այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 28 ՏՏ 386 համարանիշի եւ «Օպել» մակնիշի 22 TD 153 համարանիշի (վարորդ` 25-ամյա Միքայել Մալյան) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Մ. Մալյանը տեղափոխվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.22-ին, մարվել` 08.54-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ