News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկեղծանալով իր նախկին ընկեր Ռեյ Ջեյի հետ նկարահանված անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութի մասին, Քիմ Քարդաշյանն ասաց որ հաճախ ափսոսում է այդ կապակցությամբ:

«Սա բացասական քայլ էր. ես պիտի աշխատեի 10 անգամ շատ, որպեսզի մարդիկ տեսնեին իսկական Քարդաշյանին… Ես ինձ անարգված էի զգում», - ասել է Քարդաշյանը:

«Եթե կարողանայի կյանքս ապրել կրկին, ես դա հաստատ չէի անի...»,– Քարդաշյանի խոսքերն է հաղորդում WTAO ռադիոկայանը:

Նա պնդում է, որ նյութի հրապարակման հետ կապ չի ունեցել. «Ինչու պիտի մեկը այդպես վարկաբեկեի իմ ընտանիքը: Սա մի բան է, ինչն ինձ բաց չի թողնի ողջ կյանքում, և որը մի օր ստիպված կլինեմ պատմել երեխաներիս: Պատկերացրեք` ինչպես պիտի խոսեի այդ մասին տատիկիս հետ», – ասաց նա:

Սակայն, Քարդաշյանն ուրախ է, որ ստիպված չէ բացատրել կատարվածը իր հորը` փաստաբան Ռոբերտին: «Չգիտեմ` ինչ էի անելու… ինչ էի ասելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ