News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումում, ցույց է տվել ռուսական տնտեսության աքիլեսյան գարշապարը` դա նավթագազային կախվածությունն է: Նա խոստացել է , որ մոտ ապագայում ոչ ռուսական բյուջեն, ոչ իշխանությունների պարտավորությունները կապված չեն լինի նավթի գնի հետ: Իսկ նավթի եւ գազի գերշահույթները կուղղվեն պաշարների լրացմանը:

«Կուզենայի պատմել ձեզ Ռուսաստանի վերափոխման պլանների եւ G20-ի մասին, որի երկրները արտադրում են համաշխարհային ՀՆԱ-ի 90 տոկոսը: Միջազգային տնտեսությունում իրավիճակը լուրջ է, կուտակվել են բազմաթիվ պարտքեր եւ դիսբալանսներ. Գերմանիան ու Ֆրանսիան ավելի քան 80 տոկոսի, ԱՄՆ-ը` 104 տոկոսի»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

G20-ը չպետք է վերածվի հերթական էլիտար ակումբի, շարունակել է երկրի ղեկավարը (դեկտեմբերին նախագահությունը «քսանյակում» կփոխանցվի Ռուսաստանին):

«Եսասիրությունը եւ անդրկուլիսյան գործարքները չեն ավելացնում վստահությունը: Պետք է կարողանալ իր վրա վերցնել պատասխանատվությունը: Փուչիկները եւ դատարկությունները տեղ չպիտի ունենան ոչ քաղաքականության մեջ, ոչ` տնտեսության», - գնահատել է Պուտինը, հաղորդում է РБК daily-ն:

Պուտինը հավաստիացրել է ներդրողներին, որ Ռուսաստանում ձեւավորվել է մասշտաբային փոփոխությունների մի ամբողջ ծրագիր. մի կողմից անհրաժեշտ է ամրացնել բնական առավելությունները, մյուս կողմից ` գնալ մոդերնիզացիայի ուղիով: «Իհարկե, ասելն ավելի հեշտ է, քան անելը», -ընդգծել է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ