News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկովյան միջազգային կինոփառատոնը հունիսի 21-ի երեկոյան բացվել է սենսացիաներով, նորարարություններով ու սկանդալներով: Սկանդալային պահերից մեկը յուրօրինակ ակցիան է եղել` ի պաշտպանություն Pussy Riot խմբի: Աստղային գորգի վրա հայտնվել է դիմակով մի կին, որի դիմակը նման է եղել Քրիստոսի տաճարում Pussy Riot խմբի աղմուկ հանած ելույթի ժամանակ նրանց կրած դիմակներին:

Ռեժիսոր Միխայիլ Ուգարովը ավելի ուշ Facebook-ում գրել է, որ դա եղել է ռեժիսոր-դոկումենտալիստ Օլգա Դարֆին: Նրա խոսքով, փառատոնի անվտանգության ծառայությունն ու տնօրինությունը շոկի մեջ են եղել:

Փառատոնի ծրագրի վրա անմիջական ազդեցություն է ունեցել մեկ այլ սկանդալային իրադարձություն. Բորիս Խլեբնիկովի «Մինչեւ գիշերը բաժանի» ֆիլմը, որով պետք է փակվեին փառատոնի ռուսական ծրագրերը, վերջին պահին հետ է կանչվել պրոդյուսերների կողմից:

«Սա սկանդալ է, ինձ հետ նախկինում երբեք նման բան չի եղել»,-մամուլի ասուլիսում հայտարարել է փառատոնի ռուսական ծրագրերի ղեկավար Իրինա Պավլովան, հաղորդում է NEWSru.com-ը:

Մոսկովյան միջազգային կինոփառատոնում հաճելի սենսացիա է եղել հայտնի ամերիկացի ռեժիսոր Թիմ Բերթոնի հայտնվելը, ով ժամանել էր երկար համոզելուց հետո: Նա կներկայացնի Թիմուր Բեկմամբետովի «Նախագահ Լինքոլն. վամպիրների որսորդ» ֆիլմը, որի պրոդյուսերն ինքն է:

Կինոփառատոնի բացման ժմանակ Քիմ Բերթոնն արժանացել է ամենապատվավոր մրցանակին` «Համաշխարհային կինեմատոգրաֆիայում նշանակալի ներդրման համար»: Մրցանակը նրան հանձնել է հայտնի իտալացի ռեժիսոր Պաոլո Տավիանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ