News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պատմությունը սրբագրող Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար Քեմալ Չիչեքի հերթական հայտարարությունն արագ տարածվում է թուրքական մամուլում եւ դառնում օրվա գլխավոր թեմաներից մեկը։

Հայոց ցեղասպանության ժխտման գործում մեծ դերակատարում ստանձնած Քեմալ Չիչեքը, ով վերջերս մի հեռուստահաղորդման ժամանակ բացահայտ սպառնացել էր ստամբուլահայ Կարո Պալյանին եւ Դինքի սպանության մեջ մեղադրել էր Դաշնակցությանը, հայտարարել է, թե տեղահանության ժամանակ հայերի ունեցվածքի վաճառքից ստացված 5 մլն օսմանական ոսկին Առաջին համաշխարհային պատերազմից հետո որպես փոխհատուցում վճարել է հաղթող պետություններին։

Նշվում է, թե այդ գումարը ներկայիս պայմաններում հավասար է 1 մլրդ 300 մլն ֆունտ սթերլինգի։

Թուրք պատմաբանի հայտարարությունը պատահական չէ, քանի որ սրանով նա փորձում է փոխհատուցման հարցը շեղել Թուրքիայի վրայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ