News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի այսօր` հունիսի 22-ին, ժամը 14.30-ին կայանալիք հարցաքննությունը ԱԱԾ-ում չի կայացել: Այս մասին այսօր, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Օսկանյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ հարցաքննությունը տեղափոխվել է հաջորդ շաբաթ, հստակ օրը հայտնի չէ: Այլ հարցերի ԲՀԿ-ական պատգամավորը չպատասխանեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։

Այս առնչությամբ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Նահայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ