News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, կառավարության շենքից դուրս գալիս, մեկնաբանել է «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսնակյանի հետ կապված քրեական գործը:

«Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է Գորիկ Հակոբյանը` չցանկանալով պատասխանել այլ հարցերի: «Չեմ գտնում, որ հիմա ինչ-որ բան ավելացնելու իմաստ կա»,- հավելել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։

Այս առնչությամբ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Նահայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է:

Տեսանյութը` Aravot.am-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ