News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր` հունիսի 22-ին, ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին  հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով  իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան:

Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդթը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության  տարիների ընթացքում Հայաստանը  զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը  եւ փոխադարձ այցերը ` իբրեւ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարեւոր գործոն:

Հանդիպմանը քննարկվել են  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ