News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության Գյումրիի բաժնում հարուցվել է քրեական գործ`  խուլիգանության եւ ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012թ. հունիսի 11-ին «aravot.am» կայքում հրապարակվել էր հոդված` «Գյումրիում ավագանու անդամի վրա են կրակել» վերտառությամբ, ըստ որի` 2012թ. հունիսի 10-ին Գյումրիի քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի վրա կրակել են:

Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ. հունիսի 10-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Խաչատրյանը եւ նրա աներորդի Ռ. Սարգսյանը վիճաբանել են  նույն քաղաքի բնակիչ, Է. Գրիգորյանի եւ վերջինիս հորեղբոր որդի Գ. Գրիգորյանի հետ, որի ժամանակ կրակոցներ են արձակվել:

Դեպքի առթիվ 2012թ. հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Ա. Խաչատրյանը Անդրանիկ Խաչատրյանն է, ով Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի փեսան է: Խաչատրյանը Գյումրիի ավագանու անդամ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ