News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գետափ- Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում հունիսի 24-ին` ժամը 23:44-ին,  տեղի է ունեցել ավտոպատահար: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեռեւս չպարզված հանգամանքերում  26-ամյա Էդուարդ Արամյանը, վարելով «Հունդայի» մակնիշի 88 ՍՍ 303 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել ծառին:

Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը`23-ամյա Գեդեոն Հարությունյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ