News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Խարկովի դատարանը բավարարել է  դատախազների միջնորդությունը` Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին դատաբժշկական փորձագիտություն նշանակելու վերաբերյալ, որը պետք է  նախկին վարչապետի առողջական վիճակը սահմանի:

Փորձագիտությունը պետք է իրականացվի Յ. Տիմոշենկոյի ներկայությամբ: Անհնարինիության դեպքում փորձաքննությունը կանցկացվի նրա բժշկական փաստաթղթերի հիման վրա:

Դադարեցման կամ գործի շարունակման վերաբերյալ որոշում կկայացվի փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ավելի վաղ Խարկովի Կիեւյան  շրջանային դատարանը Յ. Տիմոշենկոյին հունիսի 25-ին կանչել էր նիստի: Նախկին վարչապետը  հայտարարություն էր ստորագրել դատական գործընթացում  մասնակցության հրաժարվելու վերաբերյալ` հղում անելով գերմանացի  պրոֆեսոր Կարլ Մաքս Այնհոյփլի  եզրակացությանը: «Եզրակացության մեջ գերմանական բժիշկները խորհուրդ են տալիս  հրաժարվել Յ. Տիմոշենկոյի տեղափոխումից` բուժման  հաջող ընթացքին չխանգարելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ