News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 29-ամյա Տաթեւիկ Մխիթարյանն օգնության կարիք ունի: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են սուր լիմֆիբլաստային լեյկոզ հիվանդությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա ամուսինը` Նորիկ Մխիթարյանը: Նա պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ կինն սկսել է իրեն վատ զգալ, գունատվել է, գլխապտույտ, ընդհանուր թուլություն զգացել: Նրան տարել են մարզային կենտրոնի հիվանդանոց, որտեղ բժիշկներն ասել են, որ երկաթի պակասություն ունի, դեղեր են նշանակել, ընդունումից հետո հաջորդ ստուգման ժամանակ բժիշկները խորհուրդ են տվել հետազոտության անցնել արդեն Երեւանում` արյունաբանական կենտրոնում:

Եւ հենց Երեւանի Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում էլ հայտնաբերվում է նրա մահացու հիվանդությունը: «Հիմա կինս գտնվում է ստացիոնար բուժման փուլում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր եւ խորհուրդ տալիս բուժումը շարունակել երկրից դուրս` Գերմանիայում, որտեղ կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ է: Սկզբում մտածում էի չասել, թե ինչ հիվանդությամբ է տառապում, սակայն հասկացա, որ իմանալուց հետո նա կպայքարի ապրելու համար եւ այդպես էլ եղավ: Ես, նա, 6 եւ 7 տարեկան երկու որդիներս միասին պայքարում ենք մեր սիրելիի կյանքի համար»,- ասաց Նորիկ Մխիթարյանը:

Տաթեւիկ Մխիթարյանի` Գերմանիայում բուժման համար պահանջվում է 80 հազար եվրո: Մտերիմներն արդեն  հավաքել են մոտ 15 հազար եվրո: Ամուսինը  նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,  վարչապետ Տիգրան Սարգսյանին, այլ պաշտոնյանների, գործարաների օգնության համար, սակայն առայժմ արձագանք չկա: 29-ամյա Տաթեւիկ Մխիթարյանին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել նրա հաշվեհամարին:

Դոլարով փոխանցման դեպքում հաշվեհամարը հետեւյալն է`

1930011476880101, իսկ դրամով` 1930011476880100:

Կնոջն օգնելու հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել նրա ամուսնուն` Նորիկ Մխիթարյանին՝ հետեւյալ հեռախոսահամարով՝ 094 50 99 99:

Տպել
Ամենաշատ