News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության  Բազումի բաժանմունքի ծառայողները   իր բնակարանից բերման են  ենթարկել 37-ամյա Մխիթար Ղազինյանին, որը հունիսի 21-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 25-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի Նորաբաց գյուղից բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Կարեն Բաբայանը, որը հունիսի 22-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի  ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 25-ին, ժամը 12.50-ին, կամավոր գծային բաժին է ներկայացել Երեւան քաղաքի 45-ամյա  մի բնակիչ, որը 1996 թ. հունիսի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Հունիսի 25-ին, ժամը 13.30-ին,  ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները  Երեւան քաղաքի Նոր Արեշի 50-րդ փողոցից   բերման են ենթարկել 45-ամյա Արմեն Հովսեփյանին, որը հունիսի 21-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հունիսի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի  ծառայողները Սեբաստիա փողոցի թիվ 120 հասցեի մոտից բերման են ենթարկել 31-ամյա Էդգար Ավետիսյանին, որը հունիսի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության  Մարաշի բաժանմունքի ծառայողները Խորենացի փողոցի թիվ 14 շենքի հարեւանությամբ գտնվող «Հանդիպում» սրճարանի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Զավեն Մարկոսյանին, որը հունիսի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ