News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակին, որը վերաբերում է Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում կատարվող շինարարությանը:

Քաղաքապետարանի պատասխանում ասվում է.

«Դեռեւս  2011թ.–ին նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆ. Նանսենի հիմնադրամի նախագահ, Ֆ. Բախչինյանի 23. 11. 2011թ. հայտի հիման վրա Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում առանձնացված  տարածքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը: Ընդունվել է ի գիտություն, որ թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացվելու  է ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր եւ տիկին Եսայանների հովանավորությամբ:

Երեւանի քաղաքապետի 2011 թ. հուլիսի 25-ի N3276   որոշմամբ ճշտվել է Երեւան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգու հողամասի սահմանները՝ 56644.31 քմ մակերեսով: Դրա հիման վրա թողարկվել է զբոսայգու հողամասի գլխավոր հատակագիծ N2076-2011թ: Զբոսայգու զբաղեցրած հողամասը՝ 56644.31 քմ մակերեսով Երեւան համայնքի անունով ստացել է պետական գրանցում:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցման էսքիզային նախագիծը 2012թ. մարտի 22-ին քննարկվել է Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական հանձնաժողովի կողմից՝ արժանանալով  բոլոր անդամների հավանությանը: Թանգարանի նախագծի մշակման համար Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է  30.03.2012թ. N07/78-07/2-46612-227 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Նշված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակվել է թանգարանի նախագիծը՝ 04.05.2012թ. N.01/18-05/2-46612 եւ  համաձայնացվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաեւ տրամադրվել է 04.05.2012թ. N07/78-46612-332 շինարարության թույլտվություն:

Երեւան համայնքին պատկանող զբոսայգու հողամասի սահմաններում կառուցվելիք թանգարանի շենքի գույքը  սեփականության իրավունքով նույնպես կպատկանի Երեւանի քաղաքապետարանին եւ ստեղծված թանգարանը, որպես մշակութային օջախ կօգտագործվի Ֆ. Նանսենի անվան հիմնադրամի կողմից»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ