News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական «Բանակի իսրայելական կապելաններ» եւ «Դիմադրություն շարժման հայ մասնակիցների եւ վետերանների ազգային ասոցիացիա» կազմակերպություններն առաջին անգամ համատեղ միջոցառում են կազմակերպում ի պատիվ հայ սուրբ մարդկանց:

Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին, միջոցառումը կանցկացվի Փարիզում Հոլոքոստի հուշահամալիրում:

Այն, մասնավորապես, կանցկացվի, Ալֆրեդ Ֆրանուա Բերկջյանի` Էլիզ եւ Երվանդ Բերկջյանների որդու ներկայությամբ, որոնք սրբագույն ընտանիք էին համարվել Գոլդհամեր ընտանիքին պատասպարելու համար: Ալֆրեդ Ֆրանսու Բերկջյանը եւս հիշատակվում է Ֆրանսիայի սուրբ մարդկանց գրքում, թեեւ այդ ժամանակ ընդամենը 10 տարեկան է եղել:

Հայ համայնքի 25 սուրբ անձանց անունները կհնչեն միջոցառման ժամանակ, ինչպես նաեւ կներկայացվեն այն հանգամանքները, երբ նրանց արիություն են ցուցաբերել:

Միջոցառմանը կմասնակացեն նաեւ Ֆրանսիայում Հայաստանի եւ Իսրայելի դեսպաններ Վիգեն Չիթեչյանն ու Յոսի Գալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ