News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ադրբեջանը հունիսի 26-ին Ստամբուլում պայմանագիր են ստորագրել 7 մլրդ դոլար արժեքով Տրանսատլանտյան գազատարի (TANAP) շինարարության մասին: Պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Էրդողանի խոսքով, TANAP նախագիծը (Trans-Anatolian Natural Gas Pipeline Project) առանցքային է Եվրոպայի համար` էներգակիրների դիվերսիֆիկացման տեսանկյունից, հաղորդում է AP-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.amը, նոր գազային մայրուղին իրական այլընտրանք է դառնալու Nabucco գազատարին, որտեղ ժամանակին նախատեսվում էր Ադրբեջանի մասնակցությունը:

Կոնսորցիումի հիմնադիրներն են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` 80 տոկոսով, եւ թուրքական Botas ու Turkiye Petrolleri AO ընկերությունները` 20 տոկոս: Ակնկալվում է, որ դրան կարող են միանալ միջազգային ընկերությունները, առաջին հերթին` BP-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ