News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշտարակի Սիսակյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, հունիսի 26-ին, ժամը 22.50-ի սահմաններում տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 21102» մակնիշի 88 ՏՍ 100 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 45-ամյա Սամվել Գրիգորյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել քարաշեն պարիսպին:

Պատահարի հետեւանքով ուղեւոր` 15-ամյա Արա Կարապետյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:

Բուժօգնություն ստանալով` տուժածը դուրս է գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ