News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վրաց-ռուսական հարաբերությունների շուտափույթ կարգավորման վստահություն է հայտնել: Այդ մասին նա հայտնել է հունիսի 26-ին, Ստամբուլում ընթացող ՍԾՏՀ գագաթաժողովի ընթացքում:

«Կարծում եմ` դա մեր կարծածից եւ պատկերացրածից շատ ավելի շուտ տեղի կունենա»,- նշել է Սահակաշվիլին, գրում է «Գռուզիա օնլայնը»:

Նախագահն ընդգծել է, որ Վրաստանը «Ռուսաստանին իբրեւ թշնամի չի ընկալում` թեեւ նրա կողմից Վրաստանի տարածքների գրավմանը»: «Մենք Ռուսաստանին աջակցեցինք ԱՀԿ-ի հարցում եւ չխոչընդոտեցինք նրան այդ կազմակերպությունում ընդգրկվելիս:

Մենք առանց վիզայի ռեժիմ տրամադրեցինք ՌԴ քաղաքացիներին, ինչը եւս լուրջ ուղերձ էր ռուսաստանցիներին», - ընդգծել է նա:

Սահակաշվիլին  հիշեցրել է, որ Վրաստանը էլեկտրաէներգիա է մատակարարում Ռուսաստան, եւ «երբ Ռուսաստանը Վրաստանից հանի իր զորքերը, իսկ դա անպայման շուտով տեղի կունենա, ապա վրաց-ռուսական հարաբերություններն իսկույն կկարգավորվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ