News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Վեդի քաղաքի Թումանյան փողոցի սրճարանից բաժին բերման են ենթարկել 30-ամյա Կամո   Մինասյանին, որը հունիսի 20-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 26-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բորյան փողոցի թիվ 1 հասցեից բերման են ենթարկել 26-ամյա Արտակ Սաղաթելյանին, որը հունիսի 24-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:

Հունիսի 26-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 34-ամյա Դավիթ Ղավալյանին, որը 2011 թ. նոյեմբերի 16-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ