News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական կառույցները չեն սիրում ՀՀ երկրորդ նախագահին, դա պարզ դարձավ բրիտանական Chatam Hous վերլուծական կենտրոնի հայտարարությունից: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Բայց այն, որ որոշ կառույցներ  նույնիսկ չեն ճանաչում կամ չեն ուզում ճանաչել նրան որպես ՀՀ երկրորդ նախագահի, դա արդեն նորություն էր: Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը Քոչարյանին պարզապես ներկայացրել է որպես օլիգարխ: Բրիտանական «քոչարյանատյացության» եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակաքոչարյանական հայտարարությունների մասին «Իրավունք»-ը փորձեց պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից.
- Բրիտանական կառույցների վերաբերմունքը մեկնաբանելու համար քաղաքագետներին դիմեք, ինձ, կարծում եմ, չի առնչվում այդ հարցը:

-Իսկ արդյոք չի՞ պատրաստվում պարոն Քոչարյանը պատասխանել ՀՀ առաջին նախագահի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենավախեցած մարդն է:

- Ճիշտն ասած, այս հայտարարությունը իր հետ քննարկելու առիթ չեմ ունեցել: Դեռ կքննարկեմ, եւ գուցե այդ ժամանակ կարիք լինի պատասխանելու»,- գրում է «Իրավունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ