News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից 29-ը Բաթումի քաղաքում մասնակցում է Վրաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած պաշտպանության եւ անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունում, երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, Եվրաատլանտյան տարածաշրջանում կիբեռանվտանգության, Աֆղանստանում միջազգային խաղաղարար առաքելության հետագա ծրագրերի, տարածաշրջանային սպառնալիքների ու մարտահրավերների հետ կապված խնդիրներ:

Համաժողովի շրջանակներում հունիսի 28-ին  Դ. Տոնոյանը հանդես է եկել «Միջազգային կազմակերպությունների դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության զարգացման գործում» զեկույցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ֆոտոռեպորտաժներ