News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը`փոխվարչապետ, տարածքային կառավարման նախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ-ի նախագահի մամլո ծառայությունից, Բակո Սահակյանը նախ առանձին հանդիպում է անցկացրել Արմեն Գեւորգյանի հետ, ինչից հետո ընդլայնված կազմով խորհրդակցություն է կայացել ՀՀ որոշ մարզերի մարզպետների մասնակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են տարածքային կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ այդ ոլորտում Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ-ի շրջանների միջեւ փոխգործակցությունը:

Երկու կողմն էլ ընդգծել է հայկական երկու հանրապետությունների վարչական միավորների միջեւ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը դրական կանդրադառնա Հայաստանի եւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Ղարաբաղյան կողմից հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ