News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Հայտնի կատարող Նիկիտա Ջիգուրդան Քսենյա Սոբչակի հաղորդման ժամանակ եթերում հայտարարել է, որ պատրաստ է զոհել իրեն հանուն գաղափարի եւ մեղադրել Սոբչակին սիրային դավաճանության մեջ:

Սկզբում հաղորդավարուհին փորձել է պարզել, թե ինչու է Ջիգորդան սկանդալային տեսահոլովակ նկարահանել ի պաշտպանություն Pussy Riot խմբի: Երգիչը ցանկացել է բացատրել Ստեղծագործողի գաղափարը, իսկ Քսենյան չի ցանկացել լսել: Արդյունքում, Սոբչակի քաղաքական ճնշումների ներքո Ջիգորդան բացատրել է, թե ինչու է իրեն այդպես սկանդալային պահում: «Որպեսզի լսելի լինեմ այս երկրում, ստիպված եմ նման միջոցների դիմել, որոնք դուրս են համընդհանուր ընդունված կանոններից»,-ասել է նա:
Սոբչակը հարցրել թե, հանուն ինչի է երգիչը պատրաստ մեռնել, ինչին Ջիգորդան պատասխանել է. «Ես չեմ կարող մեռնել, ես անմահ եմ: Այսօրվա դրությամբ, ոչ մի բանի համար ես չեմ ամաչում, ես սուրբ եմ, Քսյուշա»:

Հաղորդման վերջում Սոբչակը, սովորականի պես, հյուրին գիրք է նվիրել` Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները, ինչին Ջիգուրդան անսպասելի կերպով է արձագանքել: Նա հայտարարել է, որ պայմանավորվածության համաձայն եթերում չի կարդացել իր նույնիսկ պարկեշտ բանաստեղծությունները, իրեն լավ է պահել, իսկ իրեն «նրբորեն հեգնում են»` Մանդելշտամի գիքը նվիրելով: «Դուք դավաճանում եք սիրո էությանը»,- ասել է նա:

Եթերից հետո Ջիգուրդան Twitter-ում գրել է, որ խղճացել է Քսյուշային: «Նա դեռ երիտասարդ է, նրա սնոբիզմն ինքնապաշտպանություն է: Ես կարող էի «կզացնել» նրան, բայց նա առանց այդ էլ դժվար կացության մեջ է: Ես հավատում եմ, որ նա քած չէ»,-գրել է Ջիգուրդան ու հավելել. «Դա ուղիղ եթեր չէր, ձայնագրություն էր, որից առաջ խնդրել էին չկարդալ բանաստեղծություններ, խուլիգանություն չանել: Դա ստերիլ սեր է, ամեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ