News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից 2012 թ առաջին կիսամյակում հայտնաբերվել է կիբերհանցագործությունների 25 դեպք, որոնցից քրեական գործեր են հարուցվել 16-ով: Այս մասին, NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 2011 թ. նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 4 դեպք, հարուցվել է 2 քրեական գործ։ Իսկ 2010 եւ 2011 թվականների ընթացքում հայտնաբերվել է համապաաասխաեւաբար 13 եւ 20 դեպք։

Ներկայումս սոցիալական կայքերում ավելացել է հայ օգտատերերի թիվը։ Դրան զուգընթաց, ոստիկանության փոխանցմամբ, օրինական օգտատերերի նկատմամբ կատարվող հանցագործությունների աճի միտում է նկատվում, որը բնութագրվում է հիմնականում օգտատերերին մոլորության մեջ գցելու ճանապարհով նրանց անձնական էջեր մուտք գործելով, գաղտնաբառեր որսալով, շորթման եղանակով գումարներ կորզելով, խարդախությամբ, համակարգչային տեղեկատվությանը ապօրինի տիրանալով, պոռնկագրական բնույթի նյութեր տարածելով եւ այլն։ Օրինակ` 2012թ արձանագրված դեպքերի մեջ գերակշռում են շորթումը, խարդախությունը եւ պոռնկագրական նյութերի տարածումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ