News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Բիլ Բերնսն այսօր կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հետ: Այդ մասին ԱՄՆ-ում NEWS.am-ի սեփական թղթակցին հայտնել են Միացյալ նահանգների արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունում:

Բերնսի հանդիպումը Ղարաբաղի միջնորդների հետ կանցնի դռնփակ ռեժիմում` Վաշինգթոնում, պետքարտուղարության կենտրոնակայանում, տեղական ժամանակով 4.15-ին: Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հաղորդել էր, որ միջազգային միջնորդներն աշխատում են մերձեցնել հակամարտող երկրների դիրքորոշումները Ղարաբաղի հարցում: Հունիսի սկզբին կատարած տարածաշրջանային այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին կարգավորման նոր մոտեցումներ կառաջարկվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ