News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց»  օդանավակայանի  գծային բաժնում, հունիսի 29-ի գիշերը ժամը 02:40-ին, մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երեւան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս, հաշվառում անցնելու ընթացքում, հաշվառման աշխատակիցն իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել եւ ստացել է 15.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը «Զվարթնոց» օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ, 29-ամյա Արմենակ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել:

Ոստիկանության «Զվարթնոց»  օդանավակայանի  գծային բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ